Սալուտեմ 4.2021
Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Ինչպես ընտրել լավ շամպայն. Սալուտեմ ամսագիր №4
Որքան էլ հակասական լինի շամպայնի օգտակարության մասին տեղեկատվությունը, այնուամենայնիվ, ամանորյա սեղաններն անհնար է պատկերացնել առանց այս խմիչքի: Ուստի խորհուրդները` ինչպե՞ս ընտրել լավ շամպայն, արժանի են ուշադրության:
Շամպայնը փրփրուն գինի է, որն արտադրվել է Ֆրանսիայի Շամպայն շրջանում՝ երկրորդային խմորման արդյունքում։ Ինչպես կռահեցիք, այս ըմպելիքն անվանվել է այն շրջանի պատվին, որտեղ այն ստեղծվել է, սակայն հետխորհրդային տարածքի երկրներում գրեթե ցանկացած գազավորված ոգելից ըմպելիք կարող են շամպայն անվանել, ինչն, իհարկե, սխալ է:
Հիշե՛ք: Արևի ճառագայթների հետ փոխազդելիս շամպայնը դառնանում է և կորցնում իր սկզբնական երանգը:
Հետաքրքիր փաստ: Իսկական շամպայնի բաժակներն ունեն ներքին պատեր՝ մանրադիտակային ռելիեֆային շերտով, որպեսզի պղպջակները կպչեն պատերին։
Հաճախ հարսանիքի կամ այլ տոնական միջոցառումների համար շամպայն ընտրելիս դժվարություններ են առաջանում, որի պատճառը լավ որակի և մատչելի գնի համատեղումն է։ Մենք կօգնենք ձեզ չսխալվել փրփըրուն ըմպելիք ընտրելիս և կբացահայտենք բազմաթիվ նրբություններ:
Հետևելով այս խորհուրդներին՝ Դուք հաստատ լավ շամպայն կընտրեք, սակայն հիշեք, որ ճաշակին ընկեր չկա, այդ պատճառով սեփական իդեալական տարբերակը Դուք կարող եք ընտրել միայն փորձերի և սխալների արդյունքում:
- Նայեք գնապիտակին: Լավ շամպայնը թանկ շամպայնն է: Շատ հազվադեպ կարող եք գտնել որակյալ, էժան գինի: Արտադրողների համար ձեռնտու չէ երկար սպասել և դրա դիմաց քիչ գումար ստանալ։ Եթե գումարը քիչ է, գնեք միջին դասի շամպայն, բայց ոչ ամենաէժանը:
- Ընտրեք մուգ, անթափանց շշեր։ Շամպայնը շատ զգայուն ըմպելիք է, թափանցիկ շշի մեջ պահելը կարող է զգալիորեն փոխել դրա որակը:
- Ուշադիր զննեք պիտակը, եթե նրա վրա գրված է, որ այն կայծկլտուն է (չշփոթել փրփրունի հետ), Ձեր առջև կեղծիք է: Այդպիսի «շամպայնին» արհեստականորեն բարձր ճնշման տակ ավելացնում են ածխածին ՝ ժամանակ տնտեսելու համար, բաց թողնելով բնական խմորման փուլը:
- Ուշադիր կարդացեք բաղադրությունը, լավ շամպայնը պետք է չպարունակի ներկանյութեր, բուրավետիչներ կամ ցանկացած այլ հավելումներ:
- Ուշադրություն դարձրեք խցանի նյութին: Ցանկալի է ընտրել բնական (կեղևային) խցաններով շշեր, որոնք, ի տարբերություն պլաստիկի և ռետինի, ավելի լավ են պահպանում շամպայնի համը և հագեցվածությունը:
- Շամպայնը պետք է լինի թափանցիկ, մաքուր, ունենա պիտակի վրա նշված գույնը: Եթե դա այդպես չէ, ուրեմն շամպայնը, ամենայն հավանականությամբ, պարունակում է խառնուրդներ և բնական չէ:
- Շամպայնի հոտը պետք է լինի բնական, կարող է թեթև թթվայնություն կամ մրգերի համ զգացվել (որոշ տեսակների դեպքում), սակայն ոչ մի դեպքում պետք է չզգացվի սպիրտի կամ խմորիչի հոտը: Այդպիսի «բույրերի» առկայության դեպքում շամպայնը կարող է վնասել Ձեր առողջությանը, լավագույն դեպքում Դուք գլխացավ կունենաք:
https://pravilnovybrat.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
magazinesalutem@gmail.com
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
23.12.2021 Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
Աջափնյակ բժշկական կենտրոնը հիմնվել է 2019 թվականին։ Կենտրոնը մատուցում է թերապևտիկ և վիրաբուժական, ամբուլատոր ու ախտորոշիչ ծառայություններ։ 2021 թվականի սկզբից կենտրոնն արդեն համալրել էր Հայաստանի դինամիկ...
05.01.2022
Առիթ ունեցանք ծանոթանալու Lilevents ընկերության հիմնադիր Լիլիթ Հովհաննիսյանի հետ և փորձեցինք փոքրիկ հարցազրույցի շրջանակում ներկայացնել ընկերության գործունեությանը, պարզել, թե ինչպես հաջողվեց ոչնչից ինչ-որ բան ստեղծել...
05.01.2022
Մեր զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, բ.գ.թ, բժշկական ծառայության գնդապետ Արմեն Նազարյանը...
04.01.2022
Ի՞նչպես խնամել մաշկը և ի՞նչ միջոցներ ընտրել
Դեմքի մաշկը պահանջում է ամենօրյա խնամք` օրական առնվազն երկու անգամ։ Առանձնահատուկ խնամքը...
04.01.2022
Ակնային ախտահարումները տարեցտարի ավելանում են, որին նպաստող պատճառներն են` գենետիկան, սնուցման խանգարումները, գաջեթների ակտիվ օգտագործումը և այլն: Երեխաների մոտ ակնային ախտահարումները...
03.01.2022
Հղիության 37 շաբաթն անցնելուց հետո ապագա մայրիկը պետք է նախապատրաստվի ծննդաբերության: Չափազանց կարևոր է փաստաթղթերի և ծննդատուն տանելու պայուսակի պարտադիր և ցանկալի իրերի ցանկը կազմելը...
03.01.2022
Ցրտային եղնջացանն օրգանիզմի յուրահատուկ արձագանքն է ցածր ջերմաստիճանի, սառը օդի, ջրի, անգամ սեփական սառած քրտինքի ազդեցությանը: Այն արտահայտվում է մաշկի՝ վերոնշյալ ազդեցություններին ենթարկված...
31.12.2021
Մաշկն օրգանիզմի ամենամեծ և մարդու կողմից ամենատեսանելի օրգանն է, հետևաբար հենց մաշկն է ամենաշատ տեղեկություններ հաղորդում օրգանիզմի և նրանում կատարվող ֆիզիոլոգիական ու ախտաբանական գործընթացների մասին...
31.12.2021
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Սրտաբանների եվրոպական միության պատվավոր անդամ, Եվրասիական երկրների սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ...
30.12.2021
Արդեն ձմեռ է, իսկ տարվա այս եղանակին, սովորաբար, գլուխ են բարձրացնում վերին շնչառական ուղիների վարակները։ Վարակի մուտքի դռներ են բերանը և վերին շնչուղիները։ Վարակը վերին շնչառական ուղիներով ներթափանցում է...
30.12.2021
Մեր զրուցակիցն է բժիշկ-արյունաբան, պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բուժական ծառայության գծով փոխտնօրեն Կարեն Մելիքսեթյանը...
29.12.2021
2021 թվականի սեպտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա բժիշկ» և «Տարվա բուժհիմնարկ»...
29.12.2021
Ամանորի տոնածառ
Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...
28.12.2021
Ամանորը տարբեր երկրներում նշվում է ազգային ավանդույթների համաձայն, սակայն գլխավոր խորհրդանիշը գրեթե ամեն տեղ համարվում է զարդարված եղևնին։ Տոնից անբաժան են զարդաշղթաները, զանգերը, շամպայնը, նվերները, բարեմաղթանքները...
28.12.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ